Ինչպես ամրագրել օնլայն էժան ավիատոմսեր  |   հարց ու պատասխան  |  ինչպես ամրագրել օնլայն ավիատոմսեր  |  օնլայն ամրագրման օգնություն


Գլխավոր   |   Ավիատոմսեր   |   Հյուրանոցներ   |   Ավտո վարձույթ   |   Ավտոբուսներ   |   Նորություններ   |   Գովազդ   |   extraTravel   |   Կոնտակտ

Aviatomser - easy booking online

Ավիատոմսերի օնլայն գները կարող են տարբերվել գրասենյակում առաջարկվող տոմսերի գներից

Ինչպես ամրագրել ավիատոմսեր »

Միացեք մեզ Facebook-ում...

Հյուրանոցների առցանց ամրագրում աշխարհի ցանկացած երկրում

Ամրագրել հյուրանոցներ »

Տուրիստական ամրագրումներ առցանց (online)

Տուրիստական ինֆորմացիոն կենտրոն

Տուրիզմ և ավիատոմսեր >>

Էլփոստ - armeniatickets@gmail.com

www.turistakan.com

Ինչպե՞ս որոնել և ամրագրել էլեկտրոնային ավիատոմսեր օնլայն ամրագրման համակարգերում

Մինչ ավիատոմսերի ամրագրումը ծանոթացեք ծառայությունների մատուցման պայմաններին՝

Առավել հաճախ տրվող հարցերի պատասխաններ

Aviatomser.com կայքի օգտագործման պայմաններ

Ինչպե՞ս որոնել և գնել (ամրագրել) էլեկտրոնային ավիատոմսեր

Aviatomser.com-ը ավիատոմսերի որոնման համակարգ է: Մեր միջոցով դուք կարող եք փնտրել 728 ավիաընկերությունների, 5 միջազգային ավիատոմսերի ամրագրման և 15 գործակալությունների կողմից առաջարկվող տոմսերի գները և ցանկության դեպքում ամրագրել ավիատոմսերն անմիջապես ամրագրման համակարգերում:

!

Ուշադրություն

Ավիատոմսերի ամրագրման գործողությունը կատարվում է aviatomser.com կայքից դուրս՝ միջազգային ամրագրման համակարգերում՝ ըստ տվյալ համակարգում գործող արժեքների և մնացյալ պայմանների:

Երբեմն ավիատոմսերի ամենացածր գներն այստեղ են՝ առցանց ամրագրման համակարգերում...

Երբ դուք այցելում եք ավիատոմսերի վաճառքի գրասենյակ, ձեզ առաջարկում են սահմանափակ քանակությամբ տարբերակներ: Ի տարբերություն գրասենյակների և գործակալների, այստեղ դուք կարող եք մի քանի անգամ ավելի տարբերակներ տեսնել և ամրագրել առցանց՝ առանց տանից դուրս գալու:

Պարզ ուղեցույց, թե ինչպես գտնել և ամրագրել ցանկալի ավիատոմսերը ամենացածր գնով:

Ավիատոմսերի որոնման ֆորմայից օգտվելու ուղեցույց

1 - ORIGIN` Այս վանդակում հարկավոր է անգլերեն կամ ռուսերեն տարեռով լրացնել այն քաղաքի անունը, որտեղից դուք պատրաստվում եք մեկնել. Սույն օրինակում ցույց է տրված արդեն լրացված Yerevan անունը, այսինքն, եթե դուք թռչելու եք Երևանից, ապա ոչինչ հարկավոր չէ փոփոխել այս վանդակում:

2 - DESTINATION` Այս վանդակում հարկավոր է անգլերեն կամ ռուսերեն տառերով լրացնել այն քաղաքի անունը, ուր պատրաստվում եք մեկնել: Քաղաքի անունը լրացնելիս, համակարգը ձեզ կտա ուղղություն, որոնցից կարող եք ընտրել (տես օրինակ 2-ը):

3 - DEPART DATE` մեկնման օրն է, որը կարող եք ընտրել տվյալ վանդակի օրացույցի միջոցով:

4 - RETURN DATE` վերադարձի օրն է, որը կարող եք ընտրել տվյալ վանդակի օրացույցի միջոցով:

5 - ±3 DAYS` ձեր կողմից մեկնման և վերադարձի ամսաթվերի համար կկիռավի +/- 3 օր սկզբունքը:

6 - ONE WAY` Այս վանդակը նշելու դեպքում դուք ապաակտիվացնում ենք վերադարձի ամսաթվի ընտրությունը և որոնում միակողմանի ուղղության ավիատոմսեր:

7 - Մեծահասակ ուղևորների թիվը:

8 - Մինչև 12 տարեկան երեխաների թիվը:

9 - Մինչև 2 տարեկան երեխաների թիվը:

10 - Էկոնոմ, բիզնես և առաջին դասի ավիատոմսեր:

11 - Որոնման կոճակ:

12 - Այս շարժական պատուհանում ներկայացված են արդեն ընտրված ուղղություններով լավագույն առաջարկներն իրենց գներով: Սեղմելով ուղղության վրա՝ դուք անմիջապես կտեղափոխվեք տվյալ ուղղությամբ առաջարկվող ամենաէժան ավիատոմսերի ամրագրման էջը նոր բացվող պատուհանում:

Ավիատոմսերի որոնման համակարգի աշխատանքը

Որոնման արագությունը կախված է մի քանի հանգամանքներից. Ծառայություններ մատուցող գործընկեր կայքերի արագությունը, ձեր համակարգչի և ինտերնետ-կապի արագությունը:

Որոնման արդյունքներ

Որոնման էջում, արդյունքներից բացի, դուք կտեսնեք «լավագույն գների օրացույց» մասը, որի միջոցով կարելի է տեսնել մոտակա օրերի մատչելի գներով ավիատոմսեր: Սեղմեք «լավագույն գների օրացույց» («Календарь лучших цен» / «Calendar of best prices») կոճակը և օրացույցը կհայտնի ձեր էկրանին:

Ավիատոմսի ընտրություն և ամրագրում

Ընտրելով ձեզ անհրաժեշտ ավիատոմսը, դուք սեղմում եք «Պատվիրել» («Заказать» / «Order») կոճակը, որից հետո համակարգը ձեզ կուղարկի ծառայություններ մատուցող գործընկերոջ կայք, որտեղ էլ դուք կատարում եք վճարումը և գնում ավիատոմսը:

Երբեմն ներկայացված գնով ավիատոմսերը կարող են սպառված լինել և գործընկերոջ կողմից ձեզ կներկայացվի տվյալ ուղղության այլ հարմար գնով ավիատոմսեր:

Եղե՛ք ուշադիր գործընկեր կայքերում ավիատոմսերն ամրագրելիս:

Ամրագրման հաստատում

Վերջին փուլում դուք այցելում եք ընտրված ավիատոմսը վաճառող ընկերության կայք: Հարկավոր է լրացնել ուղևորի տվյալներն այնպես, ինչպես նշված կլինի այդ կայքում: Հարկավոր է ճիշտ լրացնել բոլոր վանդակները (նաև հեռախոսահամարն ու E-Mail հասցեն): Ամրագրումից հետո 15 րոպեների ընթացքում ձեր էլ. փոստին կառաքվի ձեր կողմից կատարված ավիատոմսի ամրագրման հաստատումն իր բոլոր պարամետրերով և ավիատոմսի վաճառքն իրականացրած կազմակերպության կոնտակտային տվյալներով: Եթե ձեր էլ. փոստում չի երևում հաղորդագրությունը, այն կարող է հայտնված լինել ՍՓԱՄ (SPAM) թղթապանակում: Հնարավոր է, որ ձեզ զանգահարեն ձեր կողմից նշված հեռախոսահամարով՝ պատվերի մանրամասների ճշտման նպատակով:

Ամրագրված ավիատոմսի տվյալները հիմնականում ուղարկվում են նաև SMS-ով՝ ձեր կողմից նշված հեռախոսահամարով:

Վճարում բանկային քարտով

Ամրագրված ավիատոմսի վճարումն ու ստացումը կատարվում է ծառայություններ մատուցող կազմակերպության կայքում:

Այն դեպքում, եթե դուք առաջին անգամ եք պատրաստվում բանկային քարտով վճարում կատարել, հարկավոր է իմանալ, որ վճարումներն ընդունվում են միայն MasterCard (բացի Maestro) և VISA (բացառությամբ Electron) քարտերով: Որոշ գործընկեր կազմակերպություններ կարող են ընդունել նաև վիրտուալ վճարային համակարգերով վճարումներ (WebMoney, PayPal, Skrill, Payoneer):

ՈՒշադրություն. Visa Electron և Maestro բանկային քարտերով վճարումներ հնարավոր չէ իրականացնել:

Վճարման ժամանակ հարկավոր է լրացնել բանկային քարտի 16-նիշանոց համարը, գործողության ժամկետը (expiration date), քարտատիրոջ անունը և CVC / CVC2 կոդը (եռանիշ թվեր՝ քարտի հետին մասում):

Վճարման ժամանակ հարկավոր է տվյալները լրացնել ամենայն ճշտությամբ:

!

Ուշադրություն

Ավիատոմսերի ամրագրման գործողությունը կատարվում է aviatomser.com կայքից դուրս՝ միջազգային ամրագրման համակարգերում՝ ըստ տվյալ համակարգում գործող արժեքների և մնացյալ պայմանների:

[!] aviatomser.com կայքում գովազդի տեղադրումը ժամանակավորապես դադարեցված է:

 

Փարիզ | PARIS

Երևան-Փարիզ ավիատոմսեր

Հյուրանոցներ Փարիզում

Պրահա | PRAGUE

Երևան-Պրահա ավիատոմսեր

Հյուրանոցներ Պրահայում

Հալկիդիկի, Հունաստան

Երևան-Սալոնիկ ավիատոմսեր

Հյուրանոցներ Հալկիդիկիում

 

 

aviatomser.com (c) 2012-2017

ավիատոմսերի, հյուրանոցների և տուրիստական փաթեթների որոնման համակարգ

- Մենք սիրում ենք aviatomser.com-ը...

- Ինչպե՞ս ամրագրել օնլայն ավիատոմսեր

- Օնլայն ավիատոմսերի գներ

- Ի՞նչ է էլեկտրոնային ավիատոմսը

Aviatomser.com կայքն առաջարկում է աշխարհի բոլոր ուղղություններով թռիչքների և հյուրանոցների օնլայն որոնման և գների համեմատման ծառայություններ առցանց տարբերակով:

Որոնեք ավիատոմսեր և հյուրանոցներ, իմացեք դրանք ամենաէժան գների մասին և ամրագրեք առցանց ամրագրման համակարգերում:

Առավել հաճախ տրվող հարցերը

Online ծառայությունների մատուցման պայմաններ

Яндекс.Метрика
 

Ավիատոմսերի գների համեմատում և ամրագրում օնլայն համակարգերում | Ամրագրման օգնություն E-Mail: armeniatickets@gmail.com