Օնլայն մատչելի ավիատոմսեր աշխարհի բոլոր ուղղություններով։ Ավիատոմսերի գների համեմատում և առցանց ամրագրում  |  հարց ու պատասխան  |  ինչպես ամրագրել օնլայն ավիատոմսեր  |  օնլայն ամրագրման օգնություն


Գլխավոր   |   Ավիատոմսեր   |   Հյուրանոցներ   |   Գործակալություններ   |   Ավտոբուսներ   |   Նորություններ   |   Գովազդ   |   extraTravel   |   Կոնտակտ

Ի՞նչ է էլեկտրոնային ավիատոմսը և ինչպես այն ամրագրել

Էլեկտրոնային ավիատոմսեր (etickets)

Էլեկտրոնային ավիատոմսը

ավիատոմսի ամբողջական տեղեկատվությունն է, ներառյալ ուղևորի տվյալները, նրա չվերթի ուղղությունը և էլեկտրոնային վճարումը:

Էլեկտրոնային ավիատոմսի օգտագործումը ուղևորին երաշխավորում է նույն հնարավորությունները, որոնք նա ունի սովորական տպագիր ավիատոմսի դեպքում, որոնք աշխարհում մեծամասամբ արդեն դուրս են եկել կիրառությունից: Էլեկտրոնային ավիատոմսը հնարավոր է ամրագրել նախօրոք, վճարումը կատարվում է ուղևորի համար ցանկալի տարբերակով՝ կանխիկ կամ բանկային քարտի միջոցով: Ավիատոմսի համար կատարված վճարումից անմիջապես հետո ուղևորը իր էլեկտրոնային փոստին կամ հեռախոսահամարին ստանում է երթուղային անդորրագիրը՝ թռիչքի մանրամասն տեղեկություններով:

Էլեկտրոնային ավիատոմսերի առավելությունները

Էլեկտրոնային ավիատոմսն ունի էական առավելություններ՝ թղթյա տպագիր ավիատոմսերի համեմատ: ԷԼեկտրոնային ավիատոմսն անհնար է կորցնել, քանի որ այն հուսալիորեն պահպանված է ուղևորատար ընկերության տվյալների բազաներում: Բացի այդ, այն հնարավոր չէ կեղծել, որը երաշխավորում է ուղևորի անվտանգությունը:

Էլեկտրոնային ավիատոմսի գնումը չափազանց դյուրին է և կարող է կատարվել մի քանի տարբերակներով: Դրանցից ամենատարածվածը ինտերնետով ավիատոմսերի գնումն է, օրինակ www.aviatomser.com-ի միջոցով:

Էլեկտրոնային տոմսեր կարելի է գնել ձեզ հայտնի ավիատոմսերի վաճառքի գրասենյակներում:

Ի դեպ, էլեկտրոնային ավիատոմսի գինն էապես ցածր է առցանց ամրագրման դեպքում, քան սովորական վաճառքի գրասենյակներում (իմանալ՝ ինչո՞ւ): Իսկ էլեկտրոնային տոմսի ամրագրման ձևակերպման վրա ծախսվող ժամանակը նվազագույնն է՝ համեմատ սովորական տոմսերի ձեռքբերման դեպքում:

Հատկապես հարմարավետ է էլեկտրոնային ավիատոմսեր ձեռք բերել համացանցով, քանի որ այս դեպքում ուղևորը ընդհանրապես կարիք չունի այցելել վաճառքի գրասենյակ, ծախսել ժամանակ տոմսի ձևակերպման վրա: Տոմսի տվյալները ուղարկվում են ուղևորի էլեկտրոնային փոստին (E-Mail) կամ հեռախոսին:

Ինչպես օգտվել էլեկտրոնային ավիատոմսից

Որոշ ուղևորներ, ստանալով տոմսի երթուղային անդորրագիրը, զարմանում են նրա տեսքից. այն ընդամենը սովորական A4 թուղթ է, որի վրա տպագրված է թռիչքի տեղեկատվությունը:

Էլեկտրոնային ավիատոմսերով ուղևորների ռեգիստրացիան կատարվումէ ստանդարծ ընթացակարգով, իսկ որոշ դեպքերում բավականին քիչ ժամանակ է պահանջում: Բանը նրանում է, որ էլեկտրոնային ավիատոմսը թույլ է տալիս թռիչքի համար ռեգիստրացիան անցնել ինքնուրույն՝ հատուկ ինքնառեգիստրացիայի համար նախատեսված կրպակներում և երբեմն ավիաընկերության պաշտոնական կայքում: Այդ պատճառով ուղևորն այլևս կարիք չի ունենում հերթ կանգել ռեգիստրացիայի համար:

Նախատեսված չվերթով ուղևորվելու համար ուղևորը պարտադիր պետք է ներկայացնի իր անձնագիրը, ինչպես նաև ցանկալի է ձեռքի տակ ունենալ էլեկտրոնային ավիատոմսի տպված տարբերակը:

Հաշվապահական հաշվետվությունների համար

Քիչ չէ պատահում, երբ գործուղման ենք մեկնում՝ գնելով էլեկտրոնային ավիատոմսեր: Այս դեպքում, որպեսզի հաստատենք տոմսի վրա կատարված մեր ծախսերը, ուղևորը հաշվապահություն պետք է ներկայացնի երթուղային անդորրագիրը, ֆիսկալ կտրոնը և վայրէջքային տալոնը (օրիգինալ): Այդ պատճառով չափազանց կարևոր է պահպանել վայրէջքային տալոնը, որը տրվում է թռիչքի ռեգիստրացիայի ժամանակ: Ինչպես և սովորական տոմսերը, նրանց էլեկտրոնային տարբերակները ենթակա են փոխանակման և վերադարձի՝ համապատասխան տվյալ ավիաընկերությունում գործող կանոններին:

Ամրագրել էլեկտրոնային ավիատոմսեր »


Օնլայն որոնման կամ ամրագրման ժամանակ ծագած հարցերի դեպքում կարող եք զանգահարել (077) 994-014 հեռախոսահամարով և օպերատորների կողմից ստանալ օգնություն՝ ավիատոմսերն օնլայն ավելի արագ որոնելու և համապատասխան կայքում ամրագրելու համար:

Եվս մեկ անգամ ցանկանում ենք հիշեցնել, որ օնլայն ամրագրման կայքերում ավիատոմսերի գները կարող են տարբերվել վաճառքի գրասենյակներում առաջարկվող տոմսերի գներից

 

Էժան ավիատոմսերի առաջարկներ

Հատուկ առաջարկներ

aviatomser.com | Aviatomser Online 2012-2018

ավիատոմսերի, հյուրանոցների և տուրիստական փաթեթների որոնման համակարգ

Էժան ավիատոմսերի ուղեցույց

Ինչպե՞ս ամրագրել օնլայն ավիատոմսեր

Օնլայն ավիատոմսերի գնացուցակ

Ի՞նչ է էլեկտրոնային ավիատոմսը

Ավիաընկերություններ

Ավիատոմսեր Mobile տարբերակ

Մենք սիրում ենք aviatomser.com-ը...

Տուրիստական ՍԻՄ քարտեր

Գովազդային բուկլետ PDF

Տուրիստական ապահովագրություն

Aviatomser.com կայքն առաջարկում է աշխարհի բոլոր ուղղություններով թռիչքների և հյուրանոցների օնլայն որոնման և գների համեմատման ծառայություններ առցանց տարբերակով:

Որոնեք ավիատոմսեր և հյուրանոցներ, իմացեք դրանք ամենաէժան գների մասին և ամրագրեք առցանց ամրագրման համակարգերում:

Առավել հաճախ տրվող հարցերը

Online ծառայությունների մատուցման պայմաններ

Ավիատոմսերի գների համեմատում

Яндекс.Метрика

Ավիատոմսերի գների համեմատում և ամրագրում օնլայն համակարգերում | Ամրագրման օգնություն