Ինչպիսի՞ հագուստ վերցնել ճանապարհորդելիս

Եթե դուք շատ ժամանակ եք անցկացնում ճանապարհորդելով, ապա, ամենայն հավանականությամբ, հստակ գիտեք, որ ուղեբեռի քաշը սահմանափակ է։ Թերևս, յուրաքանչյուր it-girl կհամաձայնի, որ ճամպրուկի մեջ բոլոր ցանկալի իրերը տեղավորելը շատ բարդ գործ է, թեև՝ այնքան ցանկալի։ Գերմանական  ESCADA-ն որոշել է թեթևացնել աղջիկների հոգսը և ներկայացրել  պատրաստի օրինակներով կոլաժ ամենատարբեր ուղևորությունների համար։ Ոճային հավաքածուի գլխավոր դերերում հանդես են գալիս ապրանքանիշի գարուն-ամառ հավաքածուի հիթերը, այս մասին գրում է Նորաձև.com-ը:

Ինչպիսի՞ հագուստ վերցնել ճանապարհորդելիս

Շոփինգ տուր Եվրոպայում

Պլանավորում եք գնումներ կատարել Եվրոպայում, ուրեմն ավելի լավ է մեկնեք կիսադատարկ ճամպրուկով, որպեսզի վերադառնալիս ստիպված չլինեք վճարել հավելյալ քաշի համար։ Վերցրեք ձեզ հետ միայն ամենաանհրաժեշտը՝ ազատ ջինս, հարմարավետ սնիքերսներ և տարողունակ պայուսակ։ Հաջող շոփինգը կարող եք կոկտեյլով  նշել հին քաղաքում։ Ամենօրյա հանդերձանքին ավելացրեք անսովոր բացվածքով էֆեկտիվ տոպ, երկար ականջօղեր, և դուք պատրաստ եք փողոց դուրս գալ։

Էկզոտիկ ծովափնյա հանգիստ

Սխալ է ենթադրել, թե բացի մի քանի զույգ լողազգեստներից և ծղոտե գլխարկներից, որը կարելի է գնել տեղում, առողջարան մեկնելիս ոչինչ պետք չի վերցնել։ Բավական է մտածեք, երբ միանգամից ի հայտ կգան հետևյալ հարցերը․ ի՞նչ հագնել նորաձև ձկնային ռեստորան կամ ժամադրության գնալիս։ Մաքսի ամառային զգեստը՝  կոկտեյլային  դարսերով, կփրկի ձեզ ցանկացած իրավիճակում։ Այս մոդելի վրա աշխատելիս ապրանքանիշի դիզայներները ոգեշնչվել են 70-ականների հավաքածուներից։ Վագրային պրիտով ակնոցը, օրիգինալ սանդալները և հարմարավետ, սև-սպիտակ պուտավոր  պայուսակը հաջողությամբ կլրացնեն կերպարը։

Գործնական հանդիպում մեգապոլիսում

Գործուղման համար նախատեսված զգեստապահարանը պետք է ներառի գործնական հագուստ, հանդիպումների ընդմիջումներին զբոսանքի համար նախատեսված հագուստ և երեկոյան զգեստ։ Այդ երեք պահանջներն էլ բավարարում է 20-ականների ոճի երկար, գործած ծպքերով նորաձև տոպը։ Այն կարելի է համադրել նեղ տաբատի կամ սեքսուալ շորտերի հետ՝ կախված առիթից։ Բարձրակրունկների փոխարեն նախապատվությունը տվեք հարմարավետ ցածրակրունկ կոշիկներին՝ ընձառյուծային պրինտով․ այն նրբաոճ տեսք ունի և կօգնի չհոգնել բարդ օրվա ավարտին։

 

Tags: , , , ,

 
 
 

Կարծիք ունե՞ք: Գրեք այստեղ

Հարցեր և կարծիքներ