«Էյր Արմենիան» վերադառնում է. առողջացման ծրագիրը հաստատվել է

Սնանկ ճանաչված «Էյր Արմենիա» ավիաընկերությունը վերադառնում է: Երևանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հաստատել է ավիաընկերության առողջացման ծրագիրը:

Air Armenia Airline Company Returns

«Էյր Արմենիան» վերադառնում է. առողջացման ծրագիրը հաստատվել է

«Պարտատերերի ժողովի ժամանակ մեր ներկայացրած ծրագիրը հավանության է արժանացել, ապա եւ հաստատվել է դատարանի կողմից: Կարծում եմ՝ ամռանն արդեն շուկա կվերադառնանք»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Air Armenia» ավիաընկերության մամուլի խոսնակ Սիրակ Համբարձումյանը:

Նրա խոսքով՝ ընկերությունն առաջին հերթին պետք է սերտիֆիկատների ժամկետը երկարացնի, ապա վերականգնի կոդերը:

«Բիզնես ծրագրերում փոփոխություն է լինելու, քանի որ մեկ այլ հայկական ավիաընկերություն էլ է հայտնվել շուկայում»,- ասաց Սիրակ Համբարձումյանը:

Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 12-ին հայկական ավիաընկերությունը հայտարարել էր, որ իր բալանս է մուտք արվել 68 մլն դոլարի արժեթուղթ: Սակայն նոյեմբերի 2-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սնանկ էր ճանաչել «Էյր Արմենիային»: Աղբյուրը` News.am

✈ Որոնեք էժան ավիատոմսեր այստեղ »

 

Tags: , , , ,

 
 
 

Կարծիք ունե՞ք: Գրեք այստեղ

Հարցեր և կարծիքներ