Ինչպես ինքնուրույն ամրագրել Գյումրի-Մոսկվա ավիատոմսեր (Պոբեդա ավիաընկերություն)

Ինչպես արդեն գիտեք` Գյումրի-Մոսկվա և հակառակ ուղղությամբ «Պոբեդա» ավիաընկերության թռիչքների ավիատոմսերն արդեն վաճառվում են: Գյումրի-Մոսկվա ստանդարտ միակողմանի ավիատոմսի արժեքը սկսվում է 16 ԱՄՆ դոլարից (1000 ռուբլի):

Գյումրի-Մոսկվա ավիատոմսերի ամրագրում

Մոսկվա-Գյումրի / Գյումրի-Մոսկվա ավատոմսեր կարող եք ամրագրել օնլայն համակարգերում` առանց գրասենյակների կամ ծանոթի օգնության: Ավիատոմսերի որոնման համար կարող եք օգտվել www.aviatomser.com կայքի որոնման գործիքից, որը թույլ է տալիս գտնել համապատասխան ուղղությամբ ամենաէժան ավիատոմսերը:

Այցելեք www.aviatomser.com, որոնման պատուհանում մուտքագրեք ուղղությունները, ընտրեք մեկնման և ժամանման ամսաթվերը կամ սեղմեք միակողմանի (Обратный билет не нужен), ապա սեղմեք «Որոնել» կոճակը (Найти билеты):

Ցուցադրվող թռիչքներից կարող եք ընտրել ձեզ առավել հարմար տարբերակը` ըստ գնի, մեկնման ժամերի, տրանսֆերների և այլն:

Օնլայն համակարգերում վճարումը կատարվում է բանկային Visa կամ Master Card վճարային քարտերով:

 

Tags: , , , , , ,

 
 
 

Կարծիք ունե՞ք: Գրեք այստեղ

Հարցեր և կարծիքներ