«Արմենիա» ավիաընկերության օդանավերով դեպի Պրահա, Սոչի, Թել Ավիվ և այլ ուղղություններ

«Արմենիա» ավիաընկերությունը վկայագիր է ստացել` միջազգային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կանոնավոր օդային փոխադրումների մասին հարցերի քննարկման ժամանակ:

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, «Արմենիա» ավիաընկերությունը փետրվարի 22-ին ստացել է ինքնաթիռների շահագործման վկայական: Համաձայն ներկայացված հայտի` ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել 17 ուղղություններով կանոնավոր թռիչքներ:

Նախարարությունն ընթացիկ մոնիտորինգ կիրականացնի ընկերության կողմից իրականացվող ծառայութունների համար:

«Արմենիա» ավիաընկերության հիմնադիրներն են` Աշոտ Թորոսյանը (51%), Թամազ Գաիաշվիլին (25%) և Ռոբերտ Հովհաննիսյանը (25%): Գաիաշվիլին հանդիսանում է «Airzena» վրացական ավիաուղիների հիմնադիրը և տնօրենների խորհրդի նախկին նախագահը: Ռոբերտ Հովհաննիսյանը նրա նախկին օգնականն է:

Նախատեսվում է, որ «Արմենիա» ավիաընկերությունը կանոնավոր թռիչքներ կիրականացնի 2016-ի ապրիլի 21-ից` դեպի Թել Ավիվ և Մոսկվա: Այնուհետև ավիաընկերությունը կսկսի իրականացնել դեպի Թեհրան, Դուբայ, Պրահա, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Լոնդոն և Լարնակա թռիչքներ: Առաջնային ուղղություններից է լինելու Ռուսաստանը: Ավիաընկերությունը բացի Մոսկվայից կիրականացնի նաև դեպի Սոչի, Ռոստով, Սամարա և Միներալնիե Վոդի թռիչքներ: Եվրոպական երկրներից նախատեսվում է թռիչքներ իրականացնել նաև դեպի Գերմանիա և Իտալիա: Աղբյուրը` Новости-Армения

Թե երբ կմեկնարկի «Արմենիա» ավիաընկերության թռիչքների ավիատոմսերի վաճառքը, այդ մասին դեռ ոչինչ չի նշվում, սակայն կարելի է ենթադրել, որ շուտով այդ մասին ևս կհայտարարվի լրատվամիջոցներով:

Հիշեցնենք, որ նախորդ հայտարարություններում նշվում էր, որ ավիաընկերությունը նշյալ ուղղությունների ավիատոմսերի համար խոստանում է մատչելի գներ:

 

Tags: , , , , , , , ,

 
 
 

Կարծիք ունե՞ք: Գրեք այստեղ

Հարցեր և կարծիքներ