Հայտնի են FlyDubai-ի ինքնաթիռի կործանման նախնական վարկածները. ինքնաթիռում հայեր չեն եղել

Այս գիշեր վայր է ընկել Դուբայից Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաք ուղեւորվող Boing 737-800 ինքնաթիռը, որը պատկանում էր FlyDubai ավիաընկերությանը:

Ավիավթարը տեղի է ունեցել Դոնի Ռոստովի օդանավակայանում, ինքնաթիռում գտնվող բալոր անձինք՝ 55 ուղեւորները եւ անձնակազմի յոթ անդամները, զոհվել են: Ավիաընկերությունը սկսել է տեղի ունեցածի հետաքննությունը:

Մինչ այս՝ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է ինքնաթիռի ուղեւորների եւ անձնակազմի անդամների անունները. հայկական ազգանուններ այդ ցուցակում չկան:

Նշվում է, որ սա FlyDubai ավիաընկերության առաջին ավիավթարն է:

Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 1-ին Եգիպտոսից վերադարձող ռուսական A321-ի կործանումը 224 մարդու կյանք էր խլել: Ինչպես պարզվել էր հետագայում՝ ինքնաթիռը պայթեցվել էր ահաբեկիչների կողմից:

Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է այս գիշեր Դոնի Ռոստովի օդանավակայանում Boeing-ի կործանման հավանական պատճառները:

Ըստ այդմ, ՌԴ քննչական կոմիտեի հարավային քննչական տրանսպորտային վարչության ներկայացուցիչ Օկսանա Կովրիժնայան Interfax-ի հետ զրույցում նշել է, որ ավիավթարի պատճառը կարող էր լինել կամ օդաչուի սխալը, կամ ինքնաթիռի անսարքությունը: Ընդ որում՝ մանրամասնվում է, որ օդաչուն կարող էր սխալվել եղանակային վատ պայմանների պատճառով:

Ներկա պահին ահաբեկչության ոչ մի վարկած չի շրջանառվում:

Հիշեցնենք, ավելի վաղ նշվել էր, որ FlyDubai ավիաընկեության ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել է 62 մարդ: շշ

Համացանցում նաեւ տարածվել է ավիավթարի տեսագրությունը, որում երեւում է, թե ինչպես է վայր ընկնում ինքնաթիռը

Աղբյուրը՝ armtimes.com

 

Tags: , , , , ,

 
 
 

Կարծիք ունե՞ք: Գրեք այստեղ

Հարցեր և կարծիքներ