Վրացական անձնագիրը բարելավել է իր դիրքերը միջազգային վարկանիշում

Շենգենյան գոտու երկրների հետ անայցագրային ռեժիմի գործարկման արդյունքում Վրաստանի քաղաքացիների անձնագիրն իր դիրքերը բարելավել է 15 միավորով:

Ըստ վարկանիշի, որը հրապարակել է հրապարակել Henley&Partners կոնսուլտացիոն ընկերությունը, 199 երկների միջև Վրաստանը 53-րդն է, նախորդ վարկանիշում 68-րդ տեղում էր:

Զեկույցի համաձայն Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա կամ դյուրացված գործընթացներով ճամփորդել աշխարհի 99 երկրներում:

Անձնագրերի ինդեքսում առաջատարն է Գերմանիան, երկրորդ տեղում է Սինգապուրը:

Տարածաշրջանի պետություններից Ուկրաինան 44-րդ տեղում է, Ռուսաստանը 48-րդ, Թուրքիան 50-րդ, իսկ Ադրբեջանը՝ 72-րդ:
Աղբյուրը՝ 1tv.ge

 

Tags: , , , , ,

 
 
 

Կարծիք ունե՞ք: Գրեք այստեղ

Հարցեր և կարծիքներ