Շոտլանդուհին մեկնել է Թուրքիա ամուսնու ժամկետանց անձնագրով

Շոտլանդիայի բնակչուհի Մերիոն Լեմոնդը ուղևորվել է Թուրքիա ամուսնու ժամկետանց անձնագրով: Թուրքիայում կնոջը հարցաքննել են և հետ ուղարկել, հաղորդում է The Daily Mail-ը:

53-ամյա շոտլանդուհին ուղևորվել էր Էդինբուրգից թուրքական Դակլաման ամուսնու անձնագրով, որի ժամկետը սպառվել էր 5 տարի առաջ: Զբոսաշրջիկն առանց խնդիրների անցել էր շոտլանդական օդանավակայանի 2 անվտանգության համակարգերով:

Այն, որ կինը սխալ անձնագիր է վերցրել, պարզվել էր միայն Թուրքիայում: Հարցաքննելուց հետո զբոսաշրջիկին հետ են ուղարկել հայրենիք: Հասնելով Էդինբուրգ՝ կինը կրկին տոմս է գնում դեպի Թուրքիա, որպեսզի հասցնի արձակուրդի մնացյալ ժամանակն այնտեղ անցկացնել:

 

Էդինբուրգի օդանավակայանի աշխատակիցները բացատրում են, որ իրենք չեն ստուգում ուղևորների անձնագրերը, դրանով պետք է զբաղվի ավիաընկերությունը: Thomson Holidays ընկերությունում, որտեղից Լեմոնդը ձեռք էր բերե տուր փաթեթը, նշում են, որ ընկերությունը մանրամասնորեն ուսումնասիրել է այս դեպքը, և իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի նմանատիպ անակնկալներ այլևս տեղի չունենան:

 

Tags: , , , , , ,

 
 
 

Կարծիք ունե՞ք: Գրեք այստեղ

Հարցեր և կարծիքներ