Նոր ռեկորդ․ Մումբայի օդանավակայանը 24 ժամում 969 չվերթ է սպասարկել

Հնդկաստանի Մումբայ քաղաքի միջազգային օդանավակայանը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ընդամենը մեկ օրում սպասարկելով 969 չվերթ (ընդունում և մեկնում): 

Ինչպես նշում է timesofindia.indiatimes.com կայքը, հդնկական օդանավակայանն այսպիսով գերազանցել է ավելի վաղ իր իսկ կողմից սահմանված համաշխարհային ռեկորդը (24 ժամում`935 չվերթ):

Աղբյուրը նաև նշում է, որ Մումբայի օդանավակայանն ունի 2 խաչվող թռիչքուղի, որոնք, սակայն, հնարավոր չէ միաժամանակ օգտագործել։

Մումբայի օդանավակայանի ներկայացուցիչը պատմել է, որ իրենք ամեն օր 900-ից ավելի չվերթ են սպասարկում ու մտադիր են նոր ռեկորդ սահմանել՝ հատելով 1.000-ի սահմանագիծը: Աղբյուրը՝ Թերթ․am

 

Tags: , , , ,

 
 
 

Կարծիք ունե՞ք: Գրեք այստեղ

Հարցեր և կարծիքներ