Հայկական նոր ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի 2016-ի ապրիլից

Լավ նորություն հայկական ավիացիայի և ուղևորների համար. մոտ ապագայում Հայաստանում կհայտնվի նոր ազգային ավիափոխադրող՝ «Արմենիա ավիաընկերությունը» (Armenia Airlines)։ Ստեղծվող ավիաընկերության ղեկավարությունը խոստանում է չվերթների մատչելի գներ։

Հայկական նոր ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի 2016-ի ապրիլիցՀայտնի է, որ հայկական ավիաընկերության դեբյուտային չվերթը կիրականացնի Boeing 737-700 օդանավը, իսկ ավիափոխադրողի աշխատակազմը կկազմի 350 աշխատակից։ Նոր ընկերությունում կսկսեն աշխատել մի քանի աշխատակիցներ վրացական  «Էյրզենայից» (Airzena)։ Նշենք, որ  «Արմենիա ավիաընկերությունը» ստեղծում է  «Վրացական ավիաընկերության» (Georgian Airlines) ղեկավարությունը։

Նոր ավիաընկերությունը մտադիր է չվերթներ իրականացնել Երևանից դեպի Եվրոպայի, ԱՊՀ-ի և Ասիայի  երկրներ, որոնց արժեքը սկսվի  49 ԱՄՆ դոլարից։ Առաջին չվերթը նախատեսվում է իրականացնել արդեն 2016 թվականի ապրիլին։ Աղբյուրը՝ TravelNews.am

 

Tags: , , , , , ,

 
 
 

Կարծիք ունե՞ք: Գրեք այստեղ

Հարցեր և կարծիքներ