«Победа» ավիաընկերությանը թույլատրել են թռիչքներ իրականացնել նաև Հայաստան

Ռուսական «Победа» լոու-քոսթեր ավիաընկերությունը, որը «Аэрофлот» խմբի մաս է կազմում, թույլտվություն է ստացել թռիչքներ իրականացնել Հայաստան, Մոնտենեգրո և Կիպրոս, այս մասին նշվում է Ռոսավիացիայի հրապարակման մեջ:

«Победа» ավիաընկերությանը թույլատրել են թռիչքներ իրականացնել նաև ՀայաստանՌուսաստանի Դաշնության ավիացիոն ղեկավարությունը թույլ է տվել «Պոբեդա»-ին իրականացնել չվերթներ Մոսկվայից դեպի Պոդգորիցա և Տիվատ (Մոնտենեգրո), Լարնակա (Կիպրոս) և Սոչիից դեպի Երևան: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 4 անգամ:

Այս տարվա փետրվարին ավիաընկերությունը հաղորդագրություն էր տարածել, որ ընկերությունը հայտ է ուղարկել՝ դեպի Պաֆոս և Լարնակա թռիչքների իրավունք ստանալու համար: Նշվում էր, որ դեպի Կիպրոս թռիչքները կարող են սկսվել արդեն 2016թ.-ից:

«Победа» ավիաընկերությունը ստեղծվել է 2014թ-ին «Добролет» բյուջետային փոխադրողի փոխարեն, որը նույն թվականի ամռանը դադարեցրել էր թռիչքները՝ Եվրոմիության պատժամիջոցների ցանկում հայտնվելուց հետո (պատճառը՝ Ղրիմ ուղիղ թռիչքների իրականացումն էր): «Պոբեդա»-ն բազավորվում է Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում:

Սոչիից դեպի Երևան «Победа» ավիաընկերության թռիչքների մեկնարկի մասին տեղեկություներ դեռ չեն հրապարակվել: Աղբյուրը՝ лента.ру

Էժան ավիատոմսերի որոնման և օնլայն ամրագրման համար այցելեք այստեղ »

 

Tags: , , , , , , , , ,

 
 
 

Կարծիք ունե՞ք: Գրեք այստեղ

Հարցեր և կարծիքներ