Տարոն Ավիան նոյեմբերից Երևան-Մոսկվա չվերթներ կիրականացնի

Տարոն Ավիա հայկական ավիաընկերությունը 2017թ. նոյեմբերից պլանավորում է չվերթներ սկսել Երևանից Մոսկվա ուղղությամբ։

Թռիչքները կմեկնարկեն նոյեմբերի 10-ին և կկրեն ամենօրյա բնույթ։

Երևանից ինքնաթիռը կմեկնի առավոտյան 09:45-ին, Մոսկվայի Վնուկովո օդանավակայան կժամանի 11:20-ին։ Հակառակ ուղղությամբ թռիչքը կլինի 12։20-ին, ժամանումը Երևան՝ 16։35-ին։ Ընդ որում, Գյումրիից Տարոն Ավիայի ինքնաթիռները կմեկնեն Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայան։

Տարոն Ավիայի նավատորմը բաղկացած է Boeing 737-500 օդանավերից։ Միակողմանի ավիատոմսերի արժեքը կլինի 5229 ռուբլուց սկսած, երկկողմանի ավիատոմսերը՝ 12746 ռուբլուց։ Արժեքը ներառում է նաև 25 կիլոգրամանոց ուղեբեռի (Checked Baggage) տեղափոխումը։

Աղբյուրը՝ Travelnews.am

 

Tags: , , , , , , , , , , , , , ,

 
 
 

Կարծիք ունե՞ք: Գրեք այստեղ

Հարցեր և կարծիքներ