«Տարոն-Ավիա»-ի առաջին թռիչքը` ապրիլի 25-ին Գյումրի-Կրասնոդար-Գյումրի ուղղությամբ

Հայկական երկրորդ հավաստագրված ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ավիաընկերության առաջին թռիչքը կլինի ապրիլի 25-ին՝ Գյումրի-Կրասնոդար-Գյումրի ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է ավիաընկերության տնօրեն Գառնիկ Պապիկյանը լրագրողների հետ հանդիպմանը:

Ավիաընկերությունն ապրիլի վերջից կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքներ կիրականցնի:

FLights by Taron Avia air company

Թռիչքները կիրականացվեն Գյումրու «Շիրակ» օդանավակայանից, հայտնում է Panorama.am-ը։

«Թռիչքն իրականացվելու է Բոինգ 737-500 մակնիշի ինքնաթիռով, որը համապատասխանում է քաղավիացիայի վարչության բոլոր պահանջներին։ Ինքնաթիռը կրելու է սիրված դերասան, գյումրեցի Մհեր Մկրտչյանի անունը։ Ընկերությունն արդեն ունի երեք լիզինգային ինքնաթիռ»,-ասել է տնօրենը։

Գյումրի-Կրասնոդար և Կրասնոդար-Գյումրի ավիատոմսերի ամրագրումը հասանելի կլինի նաև օնլայն ամրագրման համակարգերում: Գնեք օնլայն ավիատոմսեր aviatomser.com որոնման հարթակի միջոցով »

Ինչ վերաբերում է գներին՝ նա հայտնել է, որ Գյումրի-Կրասնոդար ուղղությամբ ավիատոմսի արժեքը 75 եվրոյին համապատասխան դրամ է, իսկ Կրասնոդար-Գյումրին՝ 60 եվրոյին համապատասխան դրամ. «Այս գնի մեջ են մտնում են բոլոր տուրքերը, 25 կգ ուղեբեռ և 7 կգ ձեռքի բեռ»։

Նրա խոսքով՝ ավիաընկերությունը հետագայում թռիչքներ է իրականացնելու Գյումրի-Դոնի Ռոստով-Գյումրի, Գյումրի-Սամարա-Գյումրի ուղղություններով։

Ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանն հավելել է, որ առաջին անգամ Հայաստանի ավիացիայի պատմության մեջ ավիատոմսի երթուղի անդորրագրի մեջ ուղևորներին հետաքրքրող տեղեկատվությունը, բացի անգլերենից և ռուսերենից, նշված է լինելու նաև հայերեն լեզվով։

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից 2014 թվականի դեկտեմբերի 31-ից մեկնող ուղևորներից ելքի 10.000 դրամ տուրքը չի գանձվում, 2017 թ. հունվարի 1-ից աէրոնավիգացիոն սպասարկման սակագինը նվազեցվել է 50%-ով, իսկ օդերևութաբանական սպասարկումն իրականացվում է անվճար: «Շիրակից» է թռիչքներ իրականացնում ռուսաստանյան «Պոբեդա» լոուքոսթերը:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն 2017 թվականին նախատեսում է իրականացնել շուրջ 3 մլն ԱՄՆ դոլարի ներդրում՝ «Շիրակ» օդանավակայանի շենքային պայմանների ու ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման նպատակով:

Աղբյուրը` panarmenian.net

 

Tags: , , , , , , , , , , , , , , , , ,

 
 
 

Կարծիք ունե՞ք: Գրեք այստեղ

Հարցեր և կարծիքներ