Վերին Լարսի անցակետը դեռ փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 28-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը:

Նախնական տվյալներով անցակետը փակ կլինի դեռ մոտ մեկ շաբաթ: Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ:

Հիշեցնենք, որ Հայաստանից դեպի Ռուսաստանի տարբեր քաղաքներ շաբաթական մոտ 30 ուղևորափոխադրող ավտոբուսներ են անցնում Լարսի անցակետով, և այս օրերին բոլոր ուղևորափոխադրողները անգործուն վիճակում են հայտնվել: Երևան-Մոսկվա, Երևան-Կրասնոդար և Երևան-Սոչի ամենահայտնի ավտոբուսային ուղղությունների դադարեցման պատճառով խիստ ավելացել են նշյալ ուղղություններով ավիատոմսերի ամրագրումները և արդեն մինչև հաջորդ շաբաթ համարյա բոլոր թռիչքների տեղերը սպառվել են:

 

Tags: , , , , , , ,

 
 
 

Կարծիք ունե՞ք: Գրեք այստեղ

Հարցեր և կարծիքներ