Երևան-Բրյուսել-Երևան ուղիղ չվերթն արդեն բացված է

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օրերս տրվել է Երևան-Բրյուսել-Երևան ուղիղ չվերթի մեկնարկը:

Ինչպես Banks.am-ին հայտնել են չվերթը իրականացնող «ԱրմՎինգս» (ArmWings) տուրիստական գործակալությունից, ուղիղ չվերթի բացման առթիվ օդանավակայանում կատարվել է խաղարկություն, որի արդյունքում 2 ուղեւոր շահել է Երեւան-Բրյուսել-Երեւան չվերթի տոմսեր:

Yerevan Brussels Yerevan flights launched

Մեկ ուղղության արժեքը սկսվում է €159-ին, իսկ երկկողմանի չվերթի արժեքը՝ €304-ին համարժեք դրամից: Թռիչքները կատարվում են երկու շաբաթը մեկ անգամ՝ շաբաթ օրերին:

«ԱրմՎինգս»-ում նշել են, որ 2017թ. ապրիլի 1-ից նախատեսվում է թռիչքները դարձնել շաբաթական մեկ անգամ` կիրակի օրերին, իսկ ամռանը՝ շաբաթը երկու անգամ՝ չորեքշաբթի եւ կիրակի: Աղբյուրը` banks.am

 

Tags: , , , , , , , ,

 
 
 

Կարծիք ունե՞ք: Գրեք այստեղ

Հարցեր և կարծիքներ