Երևան-Բրյուսել-Երևան չվերթները կսկսվեն դեկտեմբերի 10-ից

Բրյուսել-Երեւան-Բրյուսել առաջին ուղիղ չվերթը կիրականացվի դեկտեմբերի 10-ին:

Այս մասին Banks.am-ին հայտնել են «ԱրմՎինգս» (ArmWings) տուրիստական գործակալությունից, որը նախօրեին Brussels Airlines ավիաընկերության հետ ստորագրել է Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթի իրականացման պայմանագիրը:

Երևան-Բրյուսել-Երևան չվերթները կսկսվեն դեկտեմբերի 10-ից«Հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում ուղիղ չվերթի անհրաժեշտությունը՝ «ԱրմՎինգս»-ը նախաձեռնեց չվերթի իրականացումը՝ որպես կատարող ընտրելով տվյալ ավիափոխադրողին»,- տեղեկացրել են ընկերությունում՝ ընդգծելով, որ Բրյուսելը կատարելու է նաև տարանցիկ գործառույթ՝ Հայաստանը կապելով այլ երկրների հետ:

«Մենք վարելու ենք թափանցիկ գնային քաղաքականություն. ավիատոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել «ԱրմՎինգս»-ի պաշտոնական կայքի (շուտով հասանելի կլինի), ինչպես նաեւ ավիատոմսերի ամրագրման բոլոր համակարգերի միջոցով: Ավիատոմսերի գները կլինեն դասակարգված, յուրաքանչյուր դասակարգ կներառի հավելյալ ծառայություններ եւ պայմաններ, որոնց մանրամասները կհրապարակվեն վաճառքի մեկնարկը հայտարարելուց հետո»,- նշել են «ԱրմՎինգս»-ում:

 

Tags: , , , , , , ,

 
 
 

Կարծիք ունե՞ք: Գրեք այստեղ

Հարցեր և կարծիքներ