Օնլայն տուրիստական ծառայությունների օգտագործման պայմաններ  |   հարց ու պատասխան  |  ինչպես ամրագրել օնլայն ավիատոմսեր  |  օնլայն ամրագրման օգնություն


Գլխավոր   |   Ավիատոմսեր   |   Հյուրանոցներ   |   Ավտո վարձույթ   |   Ավտոբուսներ   |   Նորություններ   |   Գովազդ   |   extraTravel   |   Կոնտակտ

Մենք փնտրում ենք ու համեմատում

ավիատոմսեր, հյուրանոցներ, ավտոբուսի տոմսեր և ավտոմեքենաներ

 

Վեբ կայքի օգտագործման պայմաններ

Համաձայնագիր օգտատիրոջ և վեբ կայքի (օնլայն ծառայություններ մատուցողի) միջև

Սույն համաձայնագիրը ենթադրում է, որ aviatomser.com կայքի (այսուհետ՝ վեբ կայք) օգտվողը, օգտագործելով վեբ-կայքում հրապարակված տեղեկությունները և օգտվելով վեբ կայքի օնլայն որոնման գործիքներից, ընդունում է գործող կաննոներն ու պայմանները:

Տեղեկատվություն

aviatomser.com կայքում հրապարակվում են զբոսաշրջային փաթեթների, ավիատոմսերի, թռիչքների, հյուրանոցների, ավտոմեքենաների վարձույթի, տուրիստական ապահովագրության, ավտոբուսային ուղևորությունների վերաբերյալ տեղեկություններ, որոնք կրում են ինֆորմացիոն-գովազդային բնույթ: Տեղեկատվական նյութերը, ժամանակային առումով, կարող են լինել ակտուալ կամ հնացած, և վեբ կայքի ղեկավարությունն իր հայեցողությամբ կարող է թարմացնել դրանք ցանկացած ժամանակ՝ կախված տարբեր հանգամանքներից, օրինակ՝ տուր փաթեթների կամ ծառայությունների գնային, ժամանակային կամ այլ փոփոխություններից:

Զբոսաշրջային ծառայություններ

Վեբ կայքում առաջարկվող զբոսաշրջային ծառայությունները (բացի օնլայն որոնումից և դրանից հետո իրականացվող օնլայն ամրագրումից) մատուցվում են կայքում գովազդ և առաջարկներ հրապարակող ընկերությունների կողմից (այսուհետ՝ տուրիստական կազմակերպություններ), որոնց գործունեությունը չի հակասում Հայաստանի Հանրապետության գործող օրենքներին։

Օնլայն որոնում և ամրագրում

aviatomser.com կայքում ներդրված օնլայն որոնման գործիքները թույլ են տալիս փնտրել զբոսաշրջային և ուղևորափոխադրման ծառայություններ տարբեր օնլայն տուրիստական գործակալություններում, հյուրանոցներում և ավիաընկերություններում: Դրանց միջոցով ստացվող տեղեկությունները տրամադրվում են առաջնային ծառայություններ մատուցող և երրորդ կողմ հանդիսացող հարթակների կողմից, որոնց տրամադրած տեղեկությունների համար վեբ կայքը պատասխանատվություն չի կրում:

Օնլայն որոնման գործիքներից օգտվելով, օգտատերը կարող է ինքնուրույն ստանալ ուղևորափոխադրման կամ այլ զբոսաշրջային ծառայությունների վերաբերյալ որոշակի տեղեկություններ (մոտավոր արժեք, երթուղիների առկայություն և այլն) ամրագրել հյուրանոցներ, ավիատոմսեր և ավտոմեքենաներ տարբեր երկրներում: Ներդրված օնլայն որոնման գործիքներով ստացված տեղեկությունները կարող են պարունակել արժեքներ այլ երկրների արտարժույթով, որի համար վեբ կայքը պատասխանատվություն չի կրում:

Վեբ կայքը սպասարկող աշխատակիցները կայքի օգտվողներին կարող են տրամադրել հեռախոսով, էլփոստով և օգնության գործիքներով խորհրդատվություն՝ կապված օնլայն որոնման գործիքների օգտագործման և դրանց միջոցով ամրագրումների իրականացման հետ:

Տեղեկատվության հավաստիություն

Վեբ կայքում հրապարակված տեղեկությունները (բացի օնլայն որոնման գործիքներից) ներառում են նաև այլ զբոսաշրջային կազմակերպությունների, ավիաընկերությունների, ուղևորափոխադրող և հյուրընկալության ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից մատակարարվող ծառայություններ, որոնց հավաստիության համար պատասխանատու են մատակարար ընկերությունները: «Aviatomser.com» կայքը սպասարկող անձնակազմն իր հերթին անում է հնարավորը, որպեսզի վեբ կայքի վերջնական օգտվողները ստանան առավելագույնս որակյալ և հավաստի զբոսաշրջային տեղեկություններ:

Օգտագործելով վեբ կայքի տեղեկությունները և դրանցում ներդրված գործիքները, օգտվողը համաձայնվում է վերոնշյալ բոլոր պայմաններին:

 

 

«Aviatomser.com» կայքի օպերատոր՝ «Նեոմեդիա» ընկերություն, ապրանքանիշը՝ «Նեոթրավել»

Էժան ավիատոմսերի առաջարկներ

aviatomser.com | Aviatomser Online 2012-2022

ավիատոմսերի, հյուրանոցների և տուրիստական փաթեթների որոնման համակարգ

Էժան ավիատոմսերի ուղեցույց

Էժան ավիատոմսերի բաժանորդագրություն

Ինչպե՞ս ամրագրել օնլայն ավիատոմսեր

Օնլայն ավիատոմսերի գնացուցակ

Ի՞նչ է էլեկտրոնային ավիատոմսը

Ավիաընկերություններ

Ավիատոմսեր Mobile տարբերակ

Մենք սիրում ենք aviatomser.com-ը...

Տուրիստական էջեր սոցցանցերում

Տուրիստական ՍԻՄ քարտեր

Գովազդային բուկլետ PDF

Ավիատոմսերի և տուրիզմի սոցիալական էջեր

Տուրիստական ապահովագրություն

Aviatomser.com կայքն առաջարկում է աշխարհի բոլոր ուղղություններով թռիչքների և հյուրանոցների օնլայն որոնման և գների համեմատման ծառայություններ առցանց տարբերակով:

Որոնեք ավիատոմսեր և հյուրանոցներ, իմացեք դրանք ամենաէժան գների մասին և ամրագրեք առցանց ամրագրման համակարգերում:

Առավել հաճախ տրվող հարցերը

Online ծառայությունների մատուցման պայմաններ

Ավիատոմսերի գների համեմատում

Ավիատոմսերի ամպ

Գործընկերային ծրագիր

Яндекс.Метрика

Ավիատոմսերի գների համեմատում և ամրագրում օնլայն համակարգերում | Ընտրեք լեզուն՝ հայերեն ռուսերեն անգլերեն | Ամրագրման օգնություն