Ավիատոմսերի ամրագրման ուղեցույց


Ինչպես ամրագրել օնլայն ավիատոմսեր

քայլ-առ-քայլ ուղեցույց

Ինչպե՞ս որոնել և ամրագրել էլեկտրոնային ավիատոմսեր օնլայն ամրագրման համակարգերում

Հետևեք ստորև նշված քայլերին` էժան ավիատոմսեր գտնելու և դրանք օնլայն ամրագրելու համար

Քայլ 1

Город вылета - այն քաղաքը, որտեղից պատրաստվում եք մեկնել

Այս վանդակում հարկավոր է անգլերեն կամ ռուսերեն տարեռով լրացնել այն քաղաքի անունը, որտեղից դուք պատրաստվում եք մեկնել. Սույն օրինակում ցույց է տրված արդեն լրացված Yerevan անունը, այսինքն, եթե դուք թռչելու եք Երևանից, ապա ոչինչ հարկավոր չէ փոփոխել այս վանդակում:

Քայլ 2

Город прибытия - այն քաղաքը, ուր պատրաստվում եք ուղևորվել

Այս վանդակում հարկավոր է անգլերեն կամ ռուսերեն տառերով լրացնել այն քաղաքի անունը, ուր պատրաստվում եք մեկնել: Քաղաքի անունը լրացնելիս, համակարգը ձեզ կտա ուղղության-հուշում, որոնցից կարող եք ընտրել ճիշտ տարբերակը (տես օրինակ 2-ը):

Քայլ 3

Туда - մեկնելու ամսաթիվը

Այս վանդակում պետք է նշենք մեկնելու օրը, որը կարող եք ընտրել տվյալ վանդակի օրացույցի միջոցով` սեղմելով վանդակին:

Քայլ 4

Обратно - վերադարձի ամսաթիվը

Այս վանդակում պետք է նշենք վերադարձի օրը, որը կարող եք ընտրել տվյալ վանդակի օրացույցի միջոցով` սեղմելով վանդակին: Եթե չեք ցանկանում ընտրել վերադարձի օրը (այսինքն ուզում եք գնել միակողմանի տոմս), ապա կամ սեղմեք վերադարձի օրվա վանդակի կապույտ խաչին, կամ վերադարձի օրվա ընտրման պատուհանի տակ «Обратный билет не нужен» կոճակին

Քայլ 5

Пассажиры/класс - ուղևորների թիվը և տոմսի կարգը

Այս վանդակում պետք է նշենք բոլոր ուղևորների քանակը` մեծահասակներ, երեխաներ մինչև 12 տարեկան և երեխաներ մինչև 2 տարեկան: Կարող եք ընտրել նաև «Բիզնե կարգի» տոմսեր տարբերակը:

Քայլ 6

Найти билеты - որոնել նշված տարբերակով ավիատոմսեր

Սեղմելով որոնման կոճակը` դուք կտեղափոխվեք ավիատոմսերի որոնման արդյունքների էջ, որտեղ կցուցադրվեն ձեր ուղղության համար տարբեր ավիաընկերությունների և օնլայն ամրագրման համակարգերի առաջարկները:

Քայլ 7

Որոնման արդյունքների էջ - այստեղ ցուցադրվում են ավիատոմսերի գները ձեր ուղղության համար

Սեղմելով որոնման կոճակը` դուք կտեղափոխվեք ավիատոմսերի որոնման արդյունքների էջ, որտեղ կցուցադրվեն ձեր ուղղության համար տարբեր ավիաընկերությունների և օնլայն ամրագրման համակարգերի առաջարկները:

Ավիատոմսերի որոնման համակարգի աշխատանքը

Որոնման արագությունը կախված է մի քանի հանգամանքներից ծառայություններ մատուցող գործընկեր կայքերի արագությունը, ձեր համակարգչի և ինտերնետ-կապի արագությունը:

Որոնման արդյունքներ

Որոնման էջում, արդյունքներից բացի, դուք կտեսնեք «լավագույն գների օրացույց» մասը, որի միջոցով կարելի է տեսնել մոտակա օրերի մատչելի գներով ավիատոմսեր: Սեղմեք «լավագույն գների օրացույց» («Календарь лучших цен» / «Calendar of best prices») կոճակը և օրացույցը կհայտնի ձեր էկրանին:

Ավիատոմսի ընտրություն և ամրագրում

Ընտրելով ձեզ անհրաժեշտ ավիատոմսը, դուք սեղմում եք «Պատվիրել» («Заказать» / «Order») կոճակը, որից հետո համակարգը ձեզ կուղարկի ծառայություններ մատուցող գործընկերոջ կայք, որտեղ էլ դուք կատարում եք վճարումը և գնում ավիատոմսը:

Երբեմն ներկայացված գնով ավիատոմսերը կարող են սպառված լինել և գործընկերոջ կողմից ձեզ կներկայացվի տվյալ ուղղության այլ հարմար գնով ավիատոմսեր:

Եղե՛ք ուշադիր գործընկեր կայքերում ավիատոմսերն ամրագրելիս:

Ամրագրման հաստատում

Վերջին փուլում դուք այցելում եք ընտրված ավիատոմսը վաճառող ընկերության կայք: Հարկավոր է լրացնել ուղևորի տվյալներն այնպես, ինչպես նշված կլինի այդ կայքում: Հարկավոր է ճիշտ լրացնել բոլոր վանդակները (նաև հեռախոսահամարն ու E-Mail հասցեն): Ամրագրումից հետո 15 րոպեների ընթացքում ձեր էլ. փոստին կառաքվի ձեր կողմից կատարված ավիատոմսի ամրագրման հաստատումն իր բոլոր պարամետրերով և ավիատոմսի վաճառքն իրականացրած կազմակերպության կոնտակտային տվյալներով: Եթե ձեր էլ. փոստում չի երևում հաղորդագրությունը, այն կարող է հայտնված լինել ՍՓԱՄ (SPAM) թղթապանակում: Հնարավոր է, որ ձեզ զանգահարեն ձեր կողմից նշված հեռախոսահամարով՝ պատվերի մանրամասների ճշտման նպատակով:

Ամրագրված ավիատոմսի տվյալները հիմնականում ուղարկվում են նաև SMS-ով՝ ձեր կողմից նշված հեռախոսահամարով:

Վճարում բանկային քարտով

Ամրագրված ավիատոմսի վճարումն ու ստացումը կատարվում է ծառայություններ մատուցող կազմակերպության կայքում:

Այն դեպքում, եթե դուք առաջին անգամ եք պատրաստվում բանկային քարտով վճարում կատարել, հարկավոր է իմանալ, որ վճարումներն ընդունվում են միայն MasterCard (բացի Maestro) և VISA (բացառությամբ Electron) քարտերով: Որոշ գործընկեր կազմակերպություններ կարող են ընդունել նաև վիրտուալ վճարային համակարգերով վճարումներ (WebMoney, PayPal, Skrill, Payoneer):

ՈՒշադրություն. Visa Electron և Maestro բանկային քարտերով վճարումներ հնարավոր չէ իրականացնել:

Վճարման ժամանակ հարկավոր է լրացնել բանկային քարտի 16-նիշանոց համարը, գործողության ժամկետը (expiration date), քարտատիրոջ անունը և CVC / CVC2 կոդը (եռանիշ թվեր՝ քարտի հետին մասում):

Վճարման ժամանակ հարկավոր է տվյալները լրացնել ամենայն ճշտությամբ:

Ուշադրություն

Ավիատոմսերի ամրագրման գործողությունը կատարվում է aviatomser.com կայքից դուրս՝ միջազգային ամրագրման համակարգերում՝ ըստ տվյալ համակարգում գործող արժեքների և մնացյալ պայմանների:

Որոնեք ավիատոմսեր ձեր ամսաթվերով

Հաճախ որոնվող թռիչքներ

Երևան-Մոսկվա

Երևան-Սոչի

Երևան-Աթենք

Երևան-Դուբայ

Երևան-Պրահա

Երևան-Փարիզ

Երևան-Վարշավա

Երևան-Կրասնոդար

Երևան-Սանկտ Պետերբուրգ

Երևան-Լոս Անջելոս

Բոլոր ուղղությունները

© aviatomser.com օնլայն ավիատոմսերի որոնման համակարգ

Փնտրեք էժան ավիատոմսեր բոլոր օնլայն ամրագրման համակարգերում և ավիաընկերություններում։ Մենք համեմատում ենք տոմսերի գները և ցուցադրում ամենաէժան տարբերակները: Օնլայն ամրագրման օգնություն 📧 armeniatickets @ gmail.com

ավիաընկերություններ

🕘 գործակալություններ

🏨 հյուրանոցներ

🚘 ավտո վարձույթ

🚌 ավտոբուսի տոմսեր

📱 տուրիստական սիմ քարտեր

🏖 ապահովագրություն

🌏 ավիա նորություններ

ինչպես ամրագրել օնլայն ավիատոմսեր

🆗 հաճախ տրվող հարցեր

📳 գովազդ aviatomser.com կայքում

🏨 հյուրանոցների գովազդ